Սուարեսն ընդդեմ Ռոնալդուի. Ո՞վ կնվաճի Պիչիչիի մրցանակը

Լա Լիգայի վերջին 2 տուրերից հետո սրվեց պայքարը ոչ միայն չեմպիոնական տիտղոսի, այլև լավագույն ռմբարկուի կոչման համար: Լուիս Սուարեսը երկու խաղում 2 պոկեր գրանցելուց հետո այժմ 3 գոլով առաջ է անցել Կրիշտիանու Ռոնալդուից՝ 34-ը 31-ի դիմաց:

Ներկայացնենք մի քանի կարևոր վիճակագրական ցուցանիշներ երկու ֆուտբոլիստների վերաբերյալ.

Լուիս Սուարես Ցուցանիշ Կրիշտիանու Ռոնալդու
34 Գոլ 31
32 Խաղ 34
2880 Րոպեներ 3060
127 Հարվածներ 217
4 Հարված մեկ խաղում 6.4
54% Հարվածների ճշգրտությունը 51%
3 Գոլեր 11 մետրանոցներից 6

Ինչպես տեսնում եք, Սուարեսը ավելի շատ գնդակ է խփել՝ անցկացնելով ավելի քիչ րոպեներ խաղադաշտում: Սուարեսը ավելի քիչ է հարվածում, սակայն նրա հարվածների ճշգրտությունն ավելի մեծ է: Բացի այդ, ուրուգվայցին պորտուգալացուց երկու անգամ քիչ գնդակ է խփել 11 մետրանոցներից: Ռոնալդուն գերազանցում է Սուարեսին հարվածների ցուցանիշով, նա մի խաղում կատարում է միջինը 6 հարված:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ