Սուարեսն ասել է, թե որտեղ է ցանկանում ավարտել իր մարզական կարիերան

«Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հանձնման արարողության ժամանակ Լուիս Սուարեսը հայտարարել է, թե որ թիմում է ցանկանում ավարտել իր մարզական կարիերան:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բարսելոնային», որ ինձ հնարավորություն ընձեռնեց այս թիմում խաղալու ու իմ նպատակներին հասնելու համար: Իմ գոլերում մեծ ներգրավվածություն ունեն խաղընկերներս: Նրանք շատ են հեշտացնում առաջադրանքը:

Ես ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»: Կյանքիս ընթացքում շատ եմ դժվարություններ տեսել, բայց «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո միայն հաճույք եմ ստանում, վայելում կյանքն ու տիտղոսներ նվաճում»,- «Բարսելոնայի» թվիթերյան էջը փոխանցում է Սուարեսի խոսքը:

Լուիս Սուարեսը ստացավ Ոսկե խաղակոշիկը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ