Սուարեսը արհամարհել է ՖԻՖԱ-ի գալա երեկոն անձնական պատճառներով

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը արհամարհել է Ցյուրիխում տեղի ունեցած ֆուտբոլիստների և մարզիչների պարգևատրման արարողությունը ՝ անձնական պատճառներից ելնելով:

Տարբեր ԶԼՄ-ների հաղորդմամբ, ուրուգվայցին դեռ վաղուց հաշիվներ ունի ՖԻՖԱ-ի հետ: Սուարեսը դեռևս զայրացած է կազմակերպության վրա, որը երկար ժամանակով որակարզրկել էր նրան 2014 թվականին Աշխարհի առաջնությունում իտալացի Ջորջո Կիելինիին կծելու համար:

ՖԻՖԱ-ն ևս բացասական վերաբերմունք է ցուցաբերում Սուարեսի նկատմամբ: Հնարավոր է, որ դա պատահակություն է, բայց նա չէր հայտնվել 2015 թվականի խորհրդանշական հավաքականում, չնայած հարձակվողը 2014/15 մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը և առանցքային դեր խաղացել իր թիմի հաջողությունների գործում:

Բացի այդ, դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել Սուարեսի լուսանկարը Ցյուրիխում կայացած վերջին միջոցառման ժամանակ: Հետաքրքիր է, որ այն արվել է մոտ 4 տարի առաջ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ