Ստուգողական խաղում «Շիրակը» հաղթել է «Բանանցին»

Երևանի «Բանանցն» ու Գյումրիի «Շիրակը», որոնք նախապատրաստվում են Եվրոպա լիգայի որակավորման խաղերին, «Բանանցի» մարզադաշտում ստուգողական հանդիպում են անցկացրել:

Տանտերերը բացել են հաշիվը մրցակցի ինքնագոլի շնորհիվ, սակայն «Շիրակը» կարողացել է երկու գոլ խփել և առավելության հասնել «Բանանցի» նկատմամբ: Խաղն ավարտվել է 1:2 հաշվով՝ «Շիրակի» հաղթանակով:

  • «Բանանց» 1-2 «Շիրակ»
  • Գոլերը՝ 1-0՝ Գևորգ Հովհաննիսյան(ինքնագոլ, «Շիրակ»), 1-1՝ Օդիլոն Կուակու, 1-2՝ Դրիսա Դիարասուբա
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ