Ստոունզը հայտնվել է «Մանչեսթեր Սիթի» հայտացուցակում (լուսանկար)

«Էվերտոնի» պաշտպան Ջոն Ստունզը, ամենայն հավանականությամբ, արդեն պայմանագիր էր ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը 22-ամյա անգլիացուն ընդգրկել է «քաղաքաբնակների» Չեմպիոնների լիգայի խաղերի հայտացուցակում:

«Նա «Մանչեսթեր Սիթից» ուղարկված նամակի հայտացուցակում էր: Վերջնաժամկետը երեկ էր և ֆուտբոլիստը հայտացուցակում էր:

Հիմա մենք ևս մեկ անգամ կստուգենք այդ տեղեկատվությունը, քանի որ բավական շատ զանգեր ենք ստանում այդ հարցի շուրջ»,-պարզաբանել է ՈՒԵՖԱ-ն:

Նշենք, որ կողմերը դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել Ստոունզի տեղափոխության վերաբերյալ, չնայած «Մանչեսթեր Սիթին» հաստատակամ է ֆուտբոլիստի ձեռքբերման հարցում:

Պաշտպանի տրանսֆերը գնահատվում է 50 մլն. եվրո:

фото

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ