Ստոիչկովը նշել է միակ արժանիքը, որի համար Ռոնալդուն կարող է «Ոսկե գնդակ» ստանալ

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը կարծիք է հայտնել այն մասին, թե ով կդառնա 2016թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր:

«Այդ մրցանակին արժանի է Գրիզմանը, նույնքան, ինչքան Բեյլը, եթե Ուելսը հաղթի ԵՎՐՈ-ն: Ռոնալդուն կարող է ստանալ «Ոսկե գնդակը» միայն իր արտաքինի շնորհիվ»,-ասել է Ստոիչկովը:

Բուլղարիայի հավաքականի լեգենդը նշել է նաև, որ իր կարծիքով Մեսին կվերադառնա Արգենտինայի ազգային հավաքական:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ