Սթիվեն Ջերարդը անցկացրե՞ց իր վերջին հանդիպումը

«Լոս-Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, հնարավոր է երեկ անցկացրեց իր կարիերայի վերջին հանդիպումը:

«Լոս-Անջելես Գելեքսին» ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում հանդիպեց «Կոլորադո Ռեպիդցին» և պարտվեց 0-1 հաշվով, սակայն հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում Ջերարդի թիմը սեփական հարկի տակ հաղթել էր 1-0 հաշվով:

Այնումենայնիվ դիմակայության ճակատագիրը որոշվեց հետխաղյա 11մ հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին «Կոլորադոյի» ֆուտբոլիստները: Նշենք, որ «Գելեքսիի» կազմում 11մ չիրացրեցին Ջովանի դոս Սանթոսը, Էշլի Քոուլը և Ջեֆ Լարենտովիչը:

Ջերարդի պայմանագիրը ամերիկյան ակումբի հետ սպառվում է 2016 մրցաշրջանի ավարտից հետո և անգլիացին չի պատրաստվում այն երկարաձգել:

Ինչպես հաղորդում է  The Guardian-ը, մոտ օրերս Ջերարդը կհայտարարի կարիերայի ավարտի մասին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ