Սթիվեն Ջերարդ. «Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ եղել է կամ կլինի»

«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը խոսել է «Սելթիկի» հետ խաղում դուբլի հեղինակ դարձած «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի մասին: Վերջինս այժմ Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է:

«Նա անհավանական ֆուտբոլիստ է: Նա լավագույնն է նրանցից, ովքեր մինչ այժմ եղել են, և լավագույնը նրանցից, ովքեր դեռ գալու են: Նրան դիտելը բացարձակ հաճույք է»,-ասել է Ջերարդը BT Sport-in:

Մեսին ֆուտբոլի պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց 100 գոլ խփել միջազգային ակումբային մրցաշարերում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ