Սթինգը հավանում է Մխիթարյանին նվիրված իր երգը

Հանրահայտ երգիչ Սթինգին դուր է գալիս այն, որ երկրպագուներն իր հայտնի Englishman in New York երգը փոփոխել են ու նվիրել Հենրիխ Մխիթարյանին:

«Ես շատ ուրախ եմ դրա համար: Ես սիրում եմ տեսնել երգերը՝ փոփոխված ու հարմարեցված տարբեր նպատակների համար: Այն շատ լավ է ստացվել:

Որպես երգահան՝ կարծում եմ, որ շատ հետաքրքիր է, թե ինչպես են նման երգերը տարածվում մարդկանց մեջ, ու հանկարծ նրանք բոլորը սկսում են երգել նույն բանը»,-ասել է երգիչը՝ պատասխանելով BBC-ի հարցին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ