Սթարիջի «Ռոլս Ռոյսի» համար արգելքներ չկան (ֆոտոշարք)

«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջն իր գերթանկարժեք «Ռոլս Ռոյսը» կայանել էր ուղիղ ավտոբուսների համար նախատեսված կանգառում, որպեսզի ավելի հարմար գնումներ կատարեր՝ գրում է The Sun-ը:

Ֆուտբոլիստը մեքենան կայանել է հենց «կանգառն արգելվում է» ցուցանակի հարևանությամբ: Դանին այնուհետև մտել է խանութ, գնել պիցցա, դուրս եկել, շնորհակալություն հայտնել աշխատակիցներին «հաջող կայանման» համար ու հեռացել:

Ինչ վերաբերում է Սթարիջի վարած մեքենայի մոդելին, ապա այն կրում է «Wraith» անվանումը: Մեքենան գնելիս յուրաքանչյուր սեփականատեր կարող է վերափոխել այն՝ ըստ ճաշակի, ընտրել ավելի բաց կամ փակ տանիքով տարբերակը:

Հետաքրքիր է, որ մեքենայի միջի գորգերից յուրաքանչյուրն արժե մի քանի հազար ֆունտ: «Ռոլս Ռոյսի» այս մոդելն ամենաուժեղ շարժիչն ունի:

7

8

9

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ