Ստերլինգ. «Պելեգրինիի գլխավորությամբ բոլորը երկու հպման արքաներ էին»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը խոսել է Պեպ Գվարդիոլայի ժամանումից հետո թիմում կատարված փոփոխությունների մասին:

«Նախորդ մրցաշրջանն ինձ համար իսկապես բարդ էր, քանի որ չէի զգում, որ կարող եմ ցուցադրել իմ խաղը: Պելեգրինիի գլխավորությամբ թիմում բոլորը երկու հպման արքաներ էին: Մենք մարզումներին կոնկրետ այդ ուղղությամբ էինք աշխատում:

Ես ուզում էի հնարքներ կատարել, ցուցադրել գեղեցիկ խաղ. միայն երկու հպումով չի կարելի ֆուտբոլ խաղալ:

Հիմա ամեն ինչ այլ է: Գվարդիոլան շատ կարճ ժամանակահատվածում ասաց, թե ինչ է ցանկանում ինձնից: Ես հիմա շատ ավելի ազատ եմ զգում և չեմ ուզում թաքցնել դա»,- ESPN-ը փոխանցում է Ստերլինգի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ