Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում հայ ըմբիշները նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ

Վանաձորում կայացավ Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարը՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ են դուրս եկել 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Ոսկե մեդալներ են նվաճել Ահմեդ Չակաևը (61 կգ, Ռուսաստան), Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը (70 կգ, Ռուսաստան), Ալիրեզա Քարիմին (86 կգ, Իրան) և Փավրիզ Մասմանջը (125 կգ, Իրան):

Հայաստանի հավաքականի անդամներ Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) և Շամիր Աթյանը (86 կգ) պարտվել են եզրափակիչում ու դարձել մրցաշարի արծաթե մեդալակիրներ: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն դարձել է բրոնզե մեդալակիր:

Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ մրցաշարում հայ ըմբիշները նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ