Ստեփան Մարիանյան.«Միհրանից նենգորեն խլեցին մեդալը»

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի ըմբիշ Ստեփան Մարիանյանն իր Instagram-ի էջում տեղադրել է Միհրան Հարությունյանի նկարները և գրել.

«Եղբայր, դու այսօր լավագույններից լավագույնն էիր, դու չեմպիոն ես: Նենգորեն խլեցին ոսկե մեդալը»:

Նշենք, որ Ստեփան Մարիանյանը պետք է մասնակցեր Օլիմպիական խաղերին, սակայն նրան վերջին պահին հետ էին կանչել օդանավակայանից և փոխարենը Ռիո ուղարկել Իբրահիմ Լաբազանովին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ