«Ստալը» հաղթեց. Մալաքյան եղբայրները մասնակցեցին ամբողջ խաղին

Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դնեպրոձերժինսկի «Ստալը» հյուրընկալվեց «Օլիմպիկին»: «Ստալը» կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեցին Էդգար և Գոռ Մալաքյանները: Պաշտպան Արթուր Դանիելյանն «Ստալի» կազմում ևս հայտավորված էր խաղին, սակայն մնաց պահեստայինների նստարանին:

25-րդ տուրից հետո «Ստալը» 29 միավորով 7-րդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ