«Ստալը» հաղթանակ տարավ. Մալաքյան եղբայրները մեկնարկային կազմում էին

Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում Դնեպրոձերժինսկի «Ստալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Հովերլային»։

Հայ ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները «Ստալի» մեկնարկային կազմում էին։ Արդյունավետ գործողությամբ նրանք աչքի չընկան, իսկ Էդգարը 77-րդ րոպեին նույնիսկ հասցրեց դեղին քարտի արժանանալ։

Խաղն ավարտվեց «Ստալի» հաղթանակով։ Խաղի միակ գոլը 60-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց Լազիչը։

Այս հաղթանակից հետո «Ստալը» ամպարնդվեց մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ