«Ստալ» 3-3 «Շախտյոր». Էդգար Մալաքյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ուկրաինայի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Ստալն» ընդունեց Դոնեցկի «Շախտյորին»: Հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով:

Խաղին ամբողջությամբ մասնակցեցին Էդգար և Գոռ Մալաքյանները: Էդգարը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

«Ստալի» հայտացուցակում էր նաև Արթուր Դանիելյանը, սակայն նա չմասնակցեց խաղին:

21-րդ տուրից հետո «Ստալն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը՝ վաստակելով 22 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ