Սրտի խնդիրներն անցյալում են. «Ռեալի» կիսապաշտպանը վերադառնում է մարզումների

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Սիլվան, ով իսպանական թիմ է տեղափոխվել 2015 թվականին, հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ին միանալու է «արքայական» ակումբին ու սկսելու է մարզումները Վալդեբեբասում:

Նշենք, որ Սիլվան սրտի խնդիրների պատճառով չէր մարզվում:

Ամռանը Սիլվան վարձակալական հիմունքներով պետք է տեղափոխվեր Լիսաբոնի «Սպորտինգ», սակայն բրազիլացին չկարողացավ բուժզննում անցնել: Ավելի ուշ հայտարարություն տարածվեց, որ ֆուտբոլիստն ավարտելու է մարզական կարիերան, սակայն այսօր Սիլվան հանդես եկավ լավ նորությունով:

«Մեկ ամիս տքնաջան աշխատանքից հետո ուրախությամբ հայտնում եմ, որ վաղը վերադառնալու եմ Վալդեբեբաս մարզումների: Ես իսկապես ոգևորված եմ»,- գրել է Սիլվան:

Նշենք, որ բրազիլացին «Ռեալում» մարզվելու է վերականգնվելու ու նորից մարզավիճակ ձեռք բերելու համար, որպեսզի ձմռանը վարձավճարով տեղափոխվի այլ ակումբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ