Սրտի կաթվածից 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ է մահացել

Բրազիլական «Ֆրիբուրգենսեն» պաշտոնապես հայտարարել է թիմի 26-ամյա կիսապաշտպան Բերնարդո Ռիբեյրոյի մահվան մասին:

Ֆուտբոլիստը մահացել է մայիսի 7-ին սրտի կաթվածից:

Ռեկրեյո քաղաքում սիրողական թիմերի միջև հանդիպման ժամանակ Ռիբեյրոյի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նա փոխարինվել է: Մարզադաշտի շտապօգնությունը ցուցաբերել է առաջին բուժօգնություն: Այնուհետև ֆուտբոլիստը հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ավելի վաղ Ռիբեյրոն հանդես է եկել «Մարիեհամնում», «Նյուքասլ Ջեթսում» ու «Սկենդերբեուում»:

Ավելացնենք, որ մայիսի 6-ին Ռումինիայում սրտի կաթվածից մահացել էր Բուխարեստի «Դինամոյի» ֆուտբոլիստ Պատրիկ Էկենգը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ