Սրնան ավարտեց ելույթները Խորվաթիայի հավաքականի կազմում

Խորվաթիայի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Դարիո Սրնան ավարտեց ելույթներն ազգային ընտրանու կազմում՝ հայտնում է Croatia Week-ը:

Եվրո 2016-ից առաջ Սրնան հայտարարել էր, որ մրցաշարը վերջինը կլինի իր համար հավաքականի մակարդակով: Պաշտպանը նման որոշում է կայացրել, որպեսզի կարողանա ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը Եվրո 2016-ի 1/8 եզրափակիչում զիջեց Պորտուգալիայի ընտրանուն՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Սրնան Խորվաթիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2002 թվականից և անցկացրել է 134 խաղ, որը ռեկորդային է ընտրանու կազմում: Նա դարձել է 22 գոլի հեղինակ, որը հավաքականի պատմության 4-րդ արդյունքն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ