Squawka-ն գնահատել է «ՄՅՈՒ»-ի տրանսֆերները

Հայտնի Squawka վիճակագրական ռեսուրսը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամառային տրանսֆերները 0-10 բալային համակարգով:

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնահատվել է 3 բալով: Թեև հայ ֆուտբոլիստը խաղադաշտում է հայտնվել միայն 6 խաղում, աղբյուրը որոշակի վիճակագրական ցուցանիշներ է բերել՝ հիմնավորելու իր գնահատականը: Մասնավորապես՝ Մխիթարյանը Պրեմիեր լիգայում անհատական պայքարում հաղթել է դրվագների միայն 36%-ում: Ավելի ցածր ցուցանիշ՝ 25%, ունի միայն Մեմֆիս Դեպայը: Մխիթարյանի մասնակցությամբ որևէ նշանակալի դրվագ աղբյուրը չի հիշել, կիսապաշտպանը դեռ ոչ մի պահ չի ստեղծել խաղընկերների համար:

Էրիկ Բային գնահատվել է 8/10 բալով, Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան՝ 7/10-ով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ