Squawka-ի թղթակից. «Մխիթարյանը բոլոր առումներով պատրաստ է խաղին»

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորից դուրս է մնացել թիմի հայտացուցակից, այս անգամ «Մանչեսթեր Սիթիի» դեմ գավաթային հանդիպմանը:

«Մխիթարյանն առողջ է ու բոլոր առումներով պատրաստ է խաղին: Նա պարզապես նորից Մոուրինյոյի որոշմամբ չի հայտնվել հայտացուցակում»,- գրել է Squawka-ի թղթակից Գրեգ Ստոբարտը:

«Իբրահիմովիչի խայտառակ փոխանցումը, իսկ դուք հիշո՞ւմ եք, թե ով է կարողանում փոխանցում կատարել… Հենրիխ Մխիթարյանը»,- գրել է 101greatgoals-ը:

«Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում ինտեգրել Մխիթարյանին, ինչպես Դի Մարիայի պարագայում, նշանակում է, որ խնդիրը թիմն է, ոչ թե ֆուտբոլիստը: Մարկոս Ռոխոն կարողանում է խաղադաշտում հայտնվել, Մխիթարյանը՝ ո՞չ… Լավ, հարցեր չկան»,- գրել է մարզական հոդվածագիր Ադամ Ժոզեֆը:

Մխիթարյանը ժամանել է մարզադաշտ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ