Squawka. 8 վիճակագրական փաստ, որ պետք է իմանալ Հենրիխ Մխիթարյանի մասին

Հայտնի Squawka.com վիճակագրական ռեսուրսը, հաշվի առնելով հետաքրքրվածությունը անգլիական գրանդների կողմից, ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանին վերաբերող 8 վիճակագրական փաստեր.

  • Գոլեր. Նա 11 գոլ է խփել Բունդեսլիգայի վերջին մրցաշրջանում` ցույց տալով 48 տոկոս հարվածների ճշտություն:
  • Փոխանցումների արքա. Նա ընդհանուր առմամբ 20 գոլային փոխանցում է կատարել Բունդեսլիգայում և Եվրոպա լիգայում: Մեկով ավելի, քան Օզիլը ՊԼ-ում և ՉԼ-ում:
  • Խլումներ. Կիսապաշտպանը հաղթել է գնդակը խլելու համար կատարած փորձերի 62%-ը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում: Ընդհանուր առմամբ, նա 205 անգամ փորձել է խլել գնդակը` ամենաբարձր ցուցանիշը իր թիմում:
  • Հարվածներ. Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում 81 հարված է կատարել` ավելի շատ, քան «Մանչեսթեր Յունայթեդի» որևէ ֆուտբոլիստ Պրեմիեր լիգայում:
  • 27-ամյա ֆուտբոլիստը 53 անգամ է խախտել կանոնները, իսկ նրա նկատմամբ խախտում կատարել են 58 անգամ` ավելի շատ, քան «Բորուսիայի» որևէ այլ ֆուտբոլիստի Բունդեսլիգայում:
  • Մխիթարյանը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում 2574 րոպե է անցկացրել, ավելի շատ քան դորտմունդցիների որևէ այլ ֆուտբոլիստ, բացառությամբ դարպասապահի:
  • Առանցքային ֆուտբոլիստ. Նա 67 սրող փոխանցում է կատարել Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում, 19-ով ավելի, քան Խուան Մատան «Մանչեսթեր Յունայթեդում»:
  • Կարգապահություն. Կիսապաշտպանը դեռ ոչ մի կարմիր քարտ չի ստացել իր կարիերայում, բայց նախորդ մրցաշրջանում 5 դեղին քարտ է ստացել, որը դորտմունդցիների շրջանում ամենաբարձր ցուցանիշն է:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ