«Սպորտինգի» պաշտպանն ավտոբուսում քնած ժամանակ վնասվածք է ստացել

Խիխոնի «Սպորտինգի» պաշտպան Դուգլասը ծիծաղելի վնասվածք է ստացել:

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղից հետո, որին այդպես էլ նա չմասնակցեց, ֆուտբոլիստը քնել է թիմի ավտոբուսի մեջ տան ճանապարհին:

Onda Deportiva-ն հայտնում է, որ Դուգլասն անհարմար դիրքով է քնել, որի արդյունքում վնասել է ազդրի ետին նյարդը:

Վնասվածքի պատճառով նա չի կարողանա մասնակցել 6-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ