«Սպորտինգը» ցանկանում է վերադարձնել Կրիշտիանու Ռոնալդուին

Պորտուգալական «Սպորտինգի» նախագահ Բրունո դե Կարվալյոն ցանկանում է, որպեսզի Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերան ավարտի լիսաբոնյան ակումբում, որտեղ հանդես է եկել մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը:

«Անկասկած, ես շատ կուզենամ, որպեսզի Ռոնալդուն իր կարիերան ավարտի այստեղ, տանը: Նա մեզ համար մեծ արժեք է ներկայացնում: Նա համաշխարհային դեսպան է: Նա միշտ մեր մասին լավն է խոսում և համակրում է մեզ»,-ասել է Բրունո դե Կարվալյոն Marca-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում «Ռեալը» սեպտեմբերի 14-ին, 22:45 սեփական հարկի տակ կընդունի «Սպորտինգին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ