Sportfakt. Վահան Բիչախչյանը եվրագավաթներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի «Շիրակ» – «Դիլա» պատասխան հանդիպմանը դարձավ գոլի հեղինակ, եվրագավաթների ռեկորդ է սահմանել՝ հայտնում է Sportfakt.ru-ն:

16-ամյա ֆուտբոլիստը, «Շիրակ» – «Դիլա» խաղում փոխարինման դուրս գալով, նորամուտն է նշել Եվրոպա լիգայում՝ դառնալով Գյումրու թիմի հաղթական գոլի հեղինակը: Եվրագավաթներին մասնակցած ֆուտբոլիստներից Բիչախչյանը միակն է, որին հաջողվել է 16 տարեկանում գոլի հեղինակ դառնալ:

* Լուսանկարում հայր և որդի Բիչախչյաններն են
* Լուսանկարը՝ initaty blog-ի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ