Sport360. Հենրիխ Մխիթարյանը Արևելյան Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sport360 պատրաստած տեսանյութում Արևելյան Եվրոպայի թոփ 10 լավագույն ֆուտբոլիստների շարքում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Հենրիխի հետ լավագույն եռյակը կիսում են «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:

«2015թ-ին Մխիթարյանից պահանջվել է 45 հարված դարպասին, որպեսզի հեղինակի մրցաշրջանի իր առաջին գոլը Բունդեսլիգայում: Բայց մրցաշրջանի 2-րդ մասում անհնար է նրան կանգնեցնել: Մխիթարյանը 45 խաղերում խփել է 20 գոլ և դարձել 24 գոլային փոխանցման հեղինակ»,-նշում է Sport360-ի լրագրողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ