Sport1.de. Շվայնշտայնգերը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն վերջինս շարունակում է դուրս մնալ Մոուրինյոյի ծրագրերից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը չի հեռանա ակումբից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Sport1.de-ն, 32-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի «Յունայթեդի» կազմում, սակայն գերմանացին շարունակում է դուրս մնալ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերից:

Ներկա պահին Շվայնշտայգերը մարզվում է 2-րդ թիմի հետ: Ավելացնենք, որ աշխարհի չեմպիոնի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Ինտերը»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ