Sport.es. Դանի Ալվեսը եռամյա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսի» կազմում՝ պնդում է իսպանական Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին եռամյա պայմանագիր կստորագրի թուրինյան ակումբի հետ, իսկ տրանսֆերի մասին կհայտարարվի մոտակա օրերին:

Նույն աղբյուրը տեղեկացնում էր, որ Խավյեր Մասկերանոն ևս համաձայության է եկել կատալոնական ակումբի հետ, սակայն այդ տեղեկությունն ավելի ուշ հերքվեց իսպանական ակումբի ներկայացուցչի կողմից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ