Sport.es «Ման Սիթին» հաղթել է «Բարսային» Լապորտի համար պայքարում»

Ըստ Sport.es-ի, «Բարսելոնան» զիջել է «Մանչեսթեր Սիթիին» «Ատելտիկի» պաշտպան  Էմերիկ Լապորտի համար մղվող պայքարում:

«Կապտանռնագույները» հետևել են տաղանդավոր ֆուտբոլիստին տարիներ շարունակ և հույս են ունեցել, որ  վերջապես կհաջողվի գնել պաշտպանի տրանսֆերը այս ամռանը: Սակայն նրանց խաղաքարտերը խառնել է «Կատալոնական» ակումբի նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան, որը հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է «Քաղաքաբնակների» կազմը:

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը իր համաձայնությունը տվել է Գվարդիոլայի առաջարկին ձեռք բերելու ֆուտբոլիստին: Այս տրանսֆերը մանչեսթրյան թիմին , ամենայն հավանականությամբ, կարժենա 50 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ