Sport Bild. Օբամեյանգը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գերմանական ակումբից:

Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, Օբամեյանգը և «Բորուսիան» արդեն համաձայնության են հասել, որ 2017թ. ամռանը գաբոնցի ֆուտբոլիստը կլքի Դորտմունդը:

Ավելացնենք, որ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն իսպանական ակումբը չի կարող տրանսֆերներ իրականացնել մինչև 2018թ.

Օրեր առաջ 27-ամյա հարձակվողը հայտարարել էր, որ պատրաստ է նաև վերադառնալ «Միլան»:

 

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ