«Սպարտայի» ֆուտբոլիստներին ստիպում են մարզվել կանանց թիմի հետ, կին մրցավարին վիրավորելուց հետո

Պրահայի «Սպարտայի» 2 ֆուտբոլիստի ստիպում են մարզումներ անցկացնել ակումբի կանանց թիմի հետ, կանանց մրցավարական կազմի հանդեպ  ցույց տված խտրականություն պատճառով:

Ակումբի դարպասապահ Տոմաս Կոուբեկը կին մրցավարին ասել է. «Քո տեղը խոհանոցն է» այն բանից հետո, երբ վերջինս չի արձանագրել խաղից դուրս վիճակը:

Իսկ հետխաղյա հարցազրույցի ժամանակ ասել է. «Կանայք չպետք է առչնվեն տղամարդկանց ֆուտբոլի հետ»:

Չեխական թիմի կիսապաշտպան Լուկաս Վաչան է մրցավարներից մեկին անվանել է գազօջախ:

Ավելի ուշ ֆուտբոլիստները ներողություն են խնդրել իրենց ոչ օրինակելի վարքի համար, սակայն Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է նրանց պատժել՝ ստիպելով մարզումներ անցկացնել կանանց թիմի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ