«Սպարտակին» այլևս չի հետաքրքրում Յուրա Մովսիսյանը. Հայ ֆուտբոլիստին խորհուրդ են տվել նոր ակումբ փնտրել

Մոսկվայի «Սպարտակը» այլևս հետաքրքրված չէ հարձակվող Յուրա Մովսիսյանը վերադարձով և թիմի ներկայացուցիչները արդեն հայտնել են հարձակվողին, որպեսզի վերջինս նոր ակումբ փնտրի:

Ներկայումս Յուրան վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյքում», սակայն ըստ գործարքի այս տարվա դեկտեմբերին պետք է վերադառնա մոսկովյան ակումբ:

«Յուրա Մովսիսյանը չի մտնում «Սպարտակի» ներկայիս մարզչական շտաբի ծրագրերի մեջ: Չնայած որ տվյալ պահին ակումբում կա հարձակվողի կարիք, այնումենայնիվ ակումբի ղեկավարությունը դեմ է, որ Յուրան վերադառնա: Նախ այդ ամենը կապված է հարձակվողի բարձր աշխատավարձի հետ, որը չի համապատասխանում նրա պրոֆեսիոնալ որակներին և դա չափազանց շատ է:

Բացի այդ թիմում դժգոհ են այն փաստից, որ Մովսիսյանը մինչ «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխվելը բացասական էր արտահայտվել ռուսական ակումբի հասցեին: Եթե հանկարծ այնպես ստացվի, որ Յուրան նոր ակումբ չգտնի, ապա նա նստելու է պահեստայինների նստարանին, կամ հանդես կգա «Սպարտակի» 2-րդ թիմում»,- մեջբերում է «Известия»-ն:

Ավելի վաղ հարձակվողի գործակալը հայտարարել է, որ Յուրան մրցաշրջանի ավարտից հետո բանակցություններ կսկսի «Սպարտակի» հետ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ