Սպալետին զրկել է Դե Ռոսիին ավագի թևկապից

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին զրկել է թիմի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսիին ավագ թևկապից, ով Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի ժամանակ առաջին խաղակեսում հեռացվել էր խաղադաշտից:

«Սա հեշտ պահ չէ Դե Ռոսիի համար, բայց նա ընդունել է դա: Ընդունածս որոշման մասին առաջինը ասել եմ նրան, հետո նոր թիմին:
Ցանկացած ֆուտբոլիստ պետք է պատասխան տա իր սխալների համար»,- ասել է Սպալետին:

Ա Սերիայի 2-րդ տուրի «Կալյարի» (2-2) հետ խաղում թիմին խաղադաշտ էր դուրս բերել Ալեսանդրո Ֆլորենցին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ