Սլուցկին լքեց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ Վիտալիյ Մուտկոն ընդունել է Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկիի հրաժարականը:

Մուտկոյի և Սլուցկիի հանդիպումը տեղի է ունեցել սպորտի նախարարությունում:

«Լեոնիդ Վիկտորովիչը գտնում է, որ հավաքականը ղեկավարելը այդքան էլ իրենը չէ և նրան ավելի շատ համապատասխանում է ակումբի մարզչի պաշտոնը: Սա մտածված որոշում է:

Եթե անհրաժեշտ լինի, նա կօգնի մեր ընտրանուն իր գիտելիքներով: Սակայն մենք այսօր համաձայնվեցինք, որ նա պետք է լքի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը»,-շեշտել է Մուտկոն:

Հիշեցնենք՝ Սլուցկիի ղեկավարության ներքո Ռուաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ հավաքելով 1 միավոր 3 խաղերում:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ