SkySports. Իբրահիմովիչը ևս հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում»

SkySports-ը, շարունակելով «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային զարգացումների մասին լուրերը, հայտնում է նաև Զլատան Իբրահիմովիչի տեղափոխության մասին նոր մանրամասներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ հաջորդ շաբաթ շվեդ հարձակվողը բուժզննում կանցնի անգլիական ակումբում:

Զլատան Իբրահիմովիչը, ով այս ամառ լքեց ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կկնքի մեկ տարվա պայմանագիր: Հաղորդվում է նաև, որ հարձակվողը անձնական պայմանագրի մանրամասները համաձայնեցրել է դեռ ԵՎՐՈ-2016-ի մեկնարկից առաջ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հենրիխ Մխիթարյանը ևս բուժզննում է անցնելու «Մանչեսթեր Յունայթեդում» հաջորդ շաբաթ: Ֆուտբոլիստները կարող են ակումբի կողմից պաշտոնապես ներկայացվել միասին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ