SkySports. «Բորուսիան» և «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են եկել

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» շատ մոտ է պաշտոնական հաստատման: Այսօր SkySports-ը հաղորդում է, որ «Բորուսիան» և «ՄՅՈՒ»-ն վերջապես համաձայնության են հասել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կիրակի օրը Մխիթարյանի տրանսֆերի շուրջ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել, և հայ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Երկու ակումբները նաև համաձայնության են հասել տրանսֆերի մասին՝ 26,3 մլն ֆունտ սթեռլինգ գումարի դիմաց:

Հենրիխ Մխիթարյանը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ