Sky Sports. «Խուան Մատան մնում է Մանչեսթեր Յունայթեդում»

Բրիտանական Sky Sports-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «կարմիր սատանաների» կազմում:

Վերջին շրջանում շատ էին խոսակցությունները, որ իսպանացին կհեռանա «Յունայթեդից»: Վերջինս անգամ հայտնվել էր թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի այն 9 ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր պետք է լքեն ակումբը:

Այնումենայնիվ, Մատան հաջորդ խաղաշրջանում կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ