Sky Sports. Մխիթարյանը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ Հայաստանի ազգային հավաքականի կազմում վնասվածք էր ստացել, կարող է բաղ թողնել Մանչեսթերյան դերբին:

Հայ ֆուտբոլիստը Չեխիա-Հայաստան ընկերական խաղի 38-րդ րոպեին վնասվածք էր ստացել և ստիպված էր եղել լքել խաղադաշտը, սակայն հանդիպման ավարտից հետո վերջինս հույս է հայտնել, որ կմասնակցի սեպտեմբերի 4-ին ԱԱ 2018թ. որակավորման փուլի Դանիայի ընտրանու դեմ խաղին:

Այնումենայնիվ բրիտանական Sky Sports-ը տեղեկացնում է, որ Մխիթարյանի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին կասկածի տակ է:

Հիշեցնենք, որ Մանչեսթերյան դերբին տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ