Sky Sports. Մոուրինյոն պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնեց Ժոզե Մոուրինյոն՝ հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Մոուրինյոն այսօր հանդիպել է «Յունայթեդի» տնօրեն Էդ Վուդվորդի հետ ու պայմանագիր կնքել:

Մոուրինյոն կփոխարինի Լուի վան Գալին, ով օրեր առաջ հեռացվեց մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնից:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ