Sky Sports. «Ինտերը» հեռացրել է Ֆրանկ դե Բուրին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, պնդում է Sky Sports-ը:

Իտալական ԶԼՄ-ն նշում է, որ «ներաձուրիների» ղեկավարությունը այսպիսի որոշում է ընդունել ակումբի վերջին արդյունքներից ելնելով: Թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ստեֆանո Վեկին:

Հիշեցնենք, որ Դե Բուրը գլխավորել էր «Ինտերը» ընթացիկ մրցաշրջանից առաջ: Այս պահին միլանյան գրանդը Ա Սերիայում զբաղեցնում է  14-րդ հորիզոնականը, իր հաշվին ունենալով 14 միավոր:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ