Sky Sport. Պոլ Պոգբան 5 տարվա պայմանագիր կստորագրի «Ռեալի» հետ

Ինչպես հաղորդում է իտալական Sky Sport-ը, «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Ֆրանսիացին պատրաստվում է 5 տարվա պայմանագիր ստորագրել «Արքայական ակումբի» հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները բանակցություններ են վարել Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ:«Ռեալը» ֆրանսիացուն առաջարկել է 5 տարվա պայմանագիր ՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:

Մադրիդյան գրանդը պատրաստ է Պոգբայի տրանսֆերի դիմաց վճարել 120 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ