Sky Sport. «Միլանը» իրականացրեց իր 3-րդ տրանսֆերը

«Ատալանտայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսին կշարունակի կարիերան «Միլանի» կազմում, այս մասին պնդում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Կեսին ցանկացել է միանալ «ռոսոներիին»: Կողմերը արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերը, որը կկազմի 28 մլն եվրո + բոնուսներ:

Կոտ դ՛Իվուարցին «Միլանի» հետ կստորագրի 5 տարվա պայմանագիր տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Միլանը» իրականացրել էր Մատեո Մուսակիոյի և Ռիկարդո Ռոդրիգեսի տրանսֆերը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ