Սքոուլզն ուժերը կփորձի ֆուտզալում

Անգլիայի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը եռամյա պայմանագիր է ստորագրել ֆուտզալի Հնդկաստանի լիգայի թիմերից մեկի հետ՝ հայտնում է Sky Sports-ը:

«Ֆուտզալը հետաքրքիր մարզաձև է և կարևոր նշանակություն ունի որոշ հմտությունների զարգացման գործում»,- կայքը փոխանցում է Սքոուլզի խոսքը:

Հիշեցնենք, որ Սքոուլզը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2013 թվականին, որից հետո աշխատել է որպես ֆուտբոլային փորձագետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ