Սքոուլզը կարող է մարզչական աշխատանքի անցնել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը կարող է վերադառնալ ակումբ որպես Մ23 տարեկանների թիմի մարզիչ, հայտնում է Daily Mail-ը: Տվյալ պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, ինչ Ուորեն Ջոնսը գլխավորել է «Ուիգանը»:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է բանակցություններ սկսել նախկին ֆուտբոլիստի հետ, սակայն ցանկանում է համոզվել նաև Սքոուլզի հետաքրքրվածության հարցում:

Նշենք, որ Ժոզե Մոուրինյոն այս հարցում դերակատարություն ունենալ չի կարող: Մ23 թիմի մարզիչը չի մտնում գլխավոր թիմի մարզչական շտաբի մեջ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ