Սքոուլզ. «Յուվենտուսը» կարող է հաղթել ցանկացած անգլիական թիմի»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան զիջում է Իսպանիայի Լա լիգային: Նախկին ֆուտբոլիստը համեմատական է անցկացրել նաև Բունդեսլիգայի ու Իտալիայի Ա Սերիայի միջև:

«Հավանաբար լսել եք, թե մարդիկ ինչ են խոսում ԱՊԼ-ի մասին: Նրանք ասում են, թե Պրեմիեր լիգան լավագույնն է, սակայն Իսպանիայի Լա լիգան այս պահին առաջինն է աշխարհում:

Գերմանիայում նույնպես լավ ֆուտբոլ են ցուցադրում: Իտալիայում ուժեղ թիմերը գուցե քիչ են, սակայն այդ առաջնությունը թույլ համարել չի կարելի:

«Յուվենտուսը» կարող է հաղթել ցանկացած անգլիական թիմի: Չեմպիոնների լիգայում նրանք հեշտությամբ հաղթեցին «Սիթիին»: Անգլիայում հակված են մտածել, թե Իտալիայում ունակ են միայն լավ պաշտպանվել»,- The Guardian-ը մեջբերում է Սքոուլզի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ