Սկանդալ ադրբեջանական ֆուտբոլում. «Նեֆթչիի» ողջ անձնակազմը հեռացվել է

Բաքվի «Նեֆթչին» խորը ճգնաժամի մեջ է: Ադրբեջանի առաջնությունում «Գաբալայից» կրած 8-0 հաշվով պարտությունից հետո ակումբի ղեկավարությունը շտապ մամուլի ասուլիս է հրավիրել ու հայտարարել, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները, մարզչական շտաբը և ակումբի անձնակազմը ազատված են աշխատանքից:

Դեռ ամռանը ակումբը մի շարք թանկարժեք ձեռքբերումներ էր կատարել՝ հրավիրելով լեգեոներներ, սակայն խաղը ցույց է տվել, որ նրանք այն մակարդակի ֆուտբոլիստներ չեն, որոնց համար կարելի էր այդքան գումար վճարել:

Ներկայումս թիմի երկրորդ մարզիչ Թոֆիկ Մուստաֆեևը նախապատրաստում է ֆուտբոլիստներին հաջորդ տուրի խաղին: Նոր գլխավոր մարզիչը նոր թիմ է հավաքելու:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ