ՍԿԱ 1-3 «Մորդովիա». Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը մասնակցեցին խաղին

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 5-րդ տուրում Խաբարովսկի ՍԿԱ-ն ընդունեց «Մորդովիային»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:3 հաշվով:

Խաղին մասնակցեցին Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը՝ երկրորդ խաղակեսի սկզբնամասում համապատասխանաբար փոխարինման դուրս գալով ՍԿԱ-ի ու «Մորդովիայի» կազմում:

Նշենք, որ «Մորդովիայի» կազմում խաղին մասնակցել են նաև կիսապաշտպան Արմեն Համբարձումյանն ու հարձակվող Արթուր Մալոյանը:

5-րդ տուրից հետո ՍԿԱ-ն 3 միավորով 18-րդ հորիզոնականում է, իսկ «Մորդովիան» 4 միավորով 11-րդն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ