«Սիթին» ու «Յունայթեդը» «Շալկեի» 20-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու քայլեր կձեռնարկեն

Գերմանական «Շալկեի» կիսապաշտպան Լերոյ Սանեն հայտնվել է մանչեսթերյան երկու գերակումբների ուշադրության կենտրոնում:

Goal.com-ը հաղորդում է, որ «Սիթին» ու «Յունայթեդը» երկար ժամանակ է՝ հետևում են 20-ամյա ֆուտբոլիստի խաղին: «Յունայթեդը» պատրաստ է տրանսֆերի կայացման համար անհրաժեշտ գումար վճարել, իսկ «Սիթիում» Սանեի խաղը հավանել է թիմի ապագա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդյոլան:

«Շալկեի» ղեկավարությունը ցանկանում է Սանեի տրանսֆերից նվազագույնը 40 միլիոն եվրո ստանալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ