«Սիթին» պատրաստ է վաճառել Նասրիի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Սամիր Նասրիի տրանսֆերային իրավունքները:

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատրաստ է հրաժարվել մի քանի խաղացողների ծառայություններից:

Նշվում է, որ Իլկայ Գյունդոգանի տեղափոխությունից հետո Նասրիի ապագան մանկունյանցիների կազմում մշուշոտ է, առավել ևս այն պարագայում, որ ֆրանսիացու ու «Սիթիի» պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին:

Գվարդիոլան պատրաստ է վաճառել նաև Ֆերնանդոյի տրանսֆերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ