«Սիթիի» պաշտպան Գաել Կլիշին անընդհատ լվանում է ձեռքերը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի պաշտպան Գաել Կլիշին անընդհատ լվանում է ձեռքերը՝ գրում է The Sun-ը:

Հերմոֆոբ՝ մարդ, ով վախենում է մանրէներից…

Աղբյուրին հասած տեղեկությունների համաձայն՝ Գաել Կլիշին խուսափում է ձեռքսեղմումներից ու անընդհատ լվանում է ձեռքերը: Ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի խաղում այս ամենը պարզ երևաց: Նախքան ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստների հետ ձեռքսեղմումը Կլիշին ձեռնոցներ էր կրում, իսկ ձեռքսեղմումից հետո արդեն հանեց դրանք:

Գաելի խաղընկերները գիտեն այս մասին, սակայն չեն կատակում այս առիթով, քանի որ Կլիշին այս հարցի շուրջ կատակները սրտին շատ մոտ է ընդունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ